Այսօր՝ փետրվարի 9–ին, ԱԺ-ում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին հայտնել է․ «Մենք պլանավորում ենք այսուհետ տարեկան մինչև 2 կամ ավելի համաշխարհային աստղեր հրավիրել Հայաստան, որը նաև զբոսաշրջության զարգացման տրամաբանության մեջ է»։
Պետությո՞ւն եք, թե՞ համերգների պրոդյուսեր: Ջենիֆեր Լոպեսի համերգի վրա պետական բյուջեից 6 միլիոն դոլար մսխեցիք։ Կենսաթոշակառուների խղճուկ թոշակերը գոնե 1000-2000 դրամով ավելացնելու համար փող չկա, սակայն համաշխարհային աստղերին Հայաստան բերելու համար կա։
Ոսկան Սարգսյան