Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

Նրանք ոչ թե ազգի ներկայացուցիչ են, այլ՝ բնակչություն

Նրանք ոչ թե ազգի ներկայացուցիչ են, այլ՝ բնակչություն
16.06.2026 | 13:22

Քիչ թե շատ ազգային մտածողություն ունեցող մարդիկ մոլորված են հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների առումով։ Չեն հասկանում, թե ոնց կարող է այդքան մարդ ընտրել Թուրքիայի և Ադրբեջանի շահերի սպասարկումը։ Ինչքան էլ իշխանությունը կեղծիքներ արած լինի, ամեն դեպքում, մի քանի հարյուր հազար մարդ ընտրել է կառավարող ռեժիմը։

Իրականում մենք պետք է Հայաստանի բնակչությանը նայենք իրականության աչքերով, ոչ թե վարդագույն ակնոցներով։

Ես հատուկ եմ շեշտում՝ «Հայաստանի բնակչություն», ոչ թե՝ «հայ ժողովուրդ» կամ «հայ ազգ»:

Հենց բնակչությունն է, որ իր հայրենիքի նկատմամբ չունի որևէ հոգևոր կապվածություն և ամեն ինչից վեր դասում է պետությունը, կարևոր չէ, թե ինչ պետություն՝ հայկական, թուրքական, ազգային, ոչ ազգային։ Իսկ հայրենիքը, պատմությունը, ազգային նկարագիրը մղվում են հետին պլան։

Այս ամբողջ աղետի հիմքերը պետք է փնտրել 1604 թվականի և դրանից հետո եկած 1830 թվականի մեջ։

Արևելյան Հայաստանում ապրող մարդկանց մեծ մասը գենետիկ ու ենթագիտակցական կապերով իր հայրենիք է համարում Մուշը, Վանը, Ալաշկերտը, Սալմաստն ու Խոյը, բայց ոչ երբեք՝ Արցախը կամ Սյունիքը։ Որովհետև մարդիկ չգիտեն, որ 1604-ից առաջ այստեղ ևս բնիկ հայկական տարածք էր և հայաթափվել է թյուրքախոս Շահ Աբբասի հրամանով, իսկ հայերի փոխարեն այստեղ հաստատվել են քոչվոր թուրքերը։

Երբ նայում եք Հայաստանի հետ ոչ մի հոգևոր կապ չունեցող այդ հայերին, հիշեք, որ նրանք չունեն գիտելիք և գաղափարական հենք, որովհետև նրանք ոչ թե ազգի ներկայացուցիչ են, այլ՝ բնակչություն։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 155

Մեկնաբանություններ