-
25.03.2025|
20:30
Այսօր դիտել եմ քպ խմբակի մի կին պատգամավորուհու հարցազրույցը, որտեղ նա պատմում էր Գյումրիում իր նախընտրական բուկլետախեղդի մասին։
-
24.03.2025|
18:01
Թուրքիայում տեղի ունեցողին ուշի ուշով, շունչը պահած հետևում է Ադրբեջան անունով արհեստածին պետությունը։ Իսկապես մտածելու բան ունեն։
-
23.03.2025|
21:43
Երկու խաղի արդյունքում հոկեյի հաշվով՝ 1։9 զիջեցինք Վրաստանի ընտրանուն։ Նիկոլ Փաշինյանը կհպարտանա այս մեծ պարտությամբ, մեզ պարտված չի ճանաչի, սակայն դրանից ոչինչ չի փոխվի։Ամեն ինչում ձախողված, ընչաքաղց, պատասխանատվության զգացում չունեցողները ինչպե՞ս կարող էին Հայաստանի ֆուտբոլի հավաքականին հաղթանակների հասցնել...
-
23.03.2025|
18:02
ՈՒշադրությամբ հետևում եմ Թուրքիայում արդեն չորս օր շարունակվող բողոքի ակցիաներին և ցույցերին: Դեռ պարզ չէ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն հաստատ է, որ Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ:
-
12.03.2025|
18:28
Սիրիայի նոր իշխանությունը ստեղծել է յոթ հոգուց բաղկացած կոմիտե, որն օժտված է հետաքննություն անցկացնելու մանդատով։ Կոմիտեն , որը հետաքննություն է անցկացնելու վերջին օրերին Սիրիայում տեղի ունեցած սպանությունների առնչությամբ, բաց է լինելու միջազգային հետաքննող կառույցների հետ համագործակցության համար։
-
11.03.2025|
22:11
Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Առավել հավանական եմ համարում, որ նախաձեռնությունն իրենը լինի, այլ ոչ թուրքական կողմինը։ Չեմ հիշում դեպք (շնորհակալ կլինեմ), որ որևէ իրադարձության համատեքստից դուրս Հայաստան ժամանեն որևէ երկրի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հարցազրույց վերցնեն...
-
08.03.2025|
16:15
Տեսնու՞մ եք, թե ինչպես է էրդողանյան խուժանը կոտորում ալավիներին Սիրիայում: Ստիպում են փողոցում ոռնալով չոքեչոք քայլել ու խառը սպանում են:
-
07.03.2025|
17:04
Բաքվի բռնապետի բանտից Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել, որտեղ երբեք չի ասում՝ Ղարաբաղ, այլ ասում է՝ Արցախ: Սա ուղերձ է նաև բոլոր նրանց, ովքեր Լեռնային Ղարաբաղ կամ Ղարաբաղ ասելը արդարացնում են նաև Արցախի Սահմանադրությամբ երկու անվանման ամրագրումով:
-
07.03.2025|
15:06
Մարտի 5-ին մեծ էկրան բարձրացավ «Վազգեն. վերջին Սպարապետը» կենսագրական ֆիլմը, որը պատմում է Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի և գործունեության մասին։ Ֆիլմը նկարահանվել է Վազգեն Սարգսյանի ընտանիքի նախաձեռնությամբ, իսկ մտահղացման հեղինակը և գլխավոր պրոդյուսերը նրա եղբոր դուստրը՝ Նոնո Սարգսյանն է...
-
05.03.2025|
12:03
Մինչև 2018-ը Վազգեն Սարգսյանի գերեզմանին չգնացած քաղաքական գործիչներն այսօր Եռաբլուրում ծաղկեպսակ են դնում՝ որպես հարգանքի տուրք: Սակայն Վազգեն Սարգսյանի հիշատակի նկատմամբ իրական հարգանքը ձևական արարողություններով չի որոշվում...