Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Ասում են...

Ասում են...
17.06.2023 | 22:15

Լեռնային Ղարաբաղի և դրա` Հայաստանին պատկանելու թեման փակված է, ընդ որում, փակված է Փաշինյանի կողմից։ Կմնա՞ն հայերն այնտեղ, թե ոչ և ինչ կարգավիճակով, այսօր հսկայական հարց է։ Բացի այդ, բաց է Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջևան միջանցքի թեման, և մեծ հարց է, թե արդյոք Հայաստանի Սյունիքի մարզը կմնա՞ Հայաստանի վերահսկողության տակ։ Փաշինյանն ակնհայտորեն ցանկանում է ազատվել Ղարաբաղում ռուսական ռազմաբազայից և ռուս խաղաղապահներից։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կարգավորման մասին է խոսքը։ Եթե Հայաստանը դառնա ապագա Օսմանյան կայսրության ծայրամասային գավառներից մեկը, որն այսօր կառուցում է Էրդողանը, ապա նորմալացում հնարավոր է։

Իսկ ուրիշ ի՞նչ ճակատագիր ունի Հայաստանը, ես իսկապես չեմ հասկանում։ Հայաստանի վարչապետի կողմնորոշումը բացառապես դեպի Արևմուտք այլ ճակատագիր չի թողնում Հայաստանին։

Այն ամենը, ինչ նա անում է, բխում է Միացյալ Նահանգների շահերից: Իսկ ԱՄՆ-ի շահերը Հայաստանի, Իրանի ու Ռուսաստանի կապի վերացման մեջ են։ Այս դեպքում ի՞նչ շանսեր ունի Հայաստանը և ինչի՞ համար։ Ոչ մի։ Այն կլինի Թուրքիայի ծայրամասը։ Էրդողանին նման կարգավորումն անկասկած կբավարարի:

Եվգենի Սատանովսկի

Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ

Դիտվել է՝ 133775

Մեկնաբանություններ