Անդրադառնալով «Խաղաղության խորհրդին» Ֆրանսիայի նախագահ Մակրոնի չմիանալու որոշմանը՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեգնել է. «Նա ոչ մեկին պետք չէ, որովհետև շատ շուտով կլքի իր պաշտոնը: Եթե նրանք թշնամանք դրսևորեն, ես 200%-անոց մաքսատուրք կսահմանեմ նրա գինիների և շամպայնի վրա, և նա կմիանա»:               
 

Ընկերակցություն

Ընկերակցություն
31.05.2025 | 21:59
Հունիսի 1
«Սիրեցեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի... եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհաննես 13. 34. 35):
Հոգու պայծառակերպության ճանապարհը Աստվածային ընկերակցության ճանապարհն է:
Կարևորը Ինձ ներկայացվող քո խնդիրները չեն, որպեսզի Ես այս կամ այն բանը անեմ քեզ համար, այլ կարևորը Ինձ հետ ապրելն է, Իմ մասին մտածելը, Իմ մասին խոսելը. այս է Ինձ նմանվելու միակ ճանապարհը:
Սիրիր Ինձ:
Հանգստացիր Իմ ներկայության մեջ:
ՈՒրախ եղիր Ինձնով:
Դիտվել է՝ 2139

Մեկնաբանություններ