Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր կառավարությունն արագացնելու է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համար: «Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում: Մենք արգելում ենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար և պատրաստվում ենք արգելել բջջային հեռախոսները միջին դպրոցներում։ Կարծում եմ՝ սա հստակ կանոն է՝ հասկանալի մեր դեռահասների ընտանիքներին և ուսուցիչներին»,- ասել է Մակրոնը:               
 

«Թրամփի ճանապարհը» վերահսկելու է ամերիկյան մասնավոր ինչ-որ ընկերությու՞ն

«Թրամփի ճանապարհը» վերահսկելու է ամերիկյան մասնավոր ինչ-որ ընկերությու՞ն
13.10.2025 | 10:38

ԱՄՆ-ը Գազայի հարցում սկզբից հայտարարեց, որ խաղաղություն պահպանելու համար այնտեղ շուրջ 200 զինվորականներ են տեղակայվելու։

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց․ «Միացյալ Նահանգները որևէ ծրագիր չունի ռազմական ուժեր տեղակայելու Գազայի հատվածում կամ Իսրայելում»։

Հիմա էլ նիկոլն ու իր թիմը համոզում են Հայաստանին, որ Թրամփի ճանապարհը վերահսկելու է ԱՄՆ մասնավոր ինչ-որ ընկերություն։

ԱՄՆ-ի կառավարությունն է ոչ վստահելի կառավարություն, ինչ կարելի է սպասել նրանց ինչ-որ մասնավոր ընկերությունից։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5774

Մեկնաբանություններ