ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               

Ճշմարիտ արժեքներ

Ճշմարիտ արժեքներ
14.11.2025 | 11:12

Կորստաբեր են Աստուծո Կամքին հակառակ ընթացքները։ Տերն Իր կյանքը տվեց՝ մարդուն կորստից փրկելու համար և կոչեց մարդկանց ապրելու հավատով, սիրով և հույսով:

Այս արժեքներով են իրականանում հոգևոր վերածնունդը և բարոյական առաջադիմությունը մարդկության: Այս ճշմարիտ արժեքներով են կյանքի կոչվում հասարակական կյանքի առաջընթացները, գործում իրավունքն ու օրենքը՝ հանուն մարդկանց բարօրության:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Դիտվել է՝ 2085

Մեկնաբանություններ