ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակացություններին՝ ասելով. «Այդ հանդիպումները թթվածնի զուր վատնում են: Այս հարցում Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնության համար պարզապես տեղ չկա: Ես չգիտեմ, թե ինչ կձեռնարկի Թրամփը, բայց չեմ կարծում, թե այդ բանակցություններից որևէ արդյունք կստացվի՝ լինեն դրանք Օմանում, Թուրքիայում, թե Լուսնի վրա»:               
 

«Ես էդ որոշմանը դեմ եմ, շա՛տ էլ դեմ եմ. յաա՞»

 «Ես էդ որոշմանը դեմ եմ, շա՛տ էլ դեմ եմ. յաա՞»
04.07.2012 | 11:50

Հղում անելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.1 հոդվածի 3-րդ կետին՝ ՀԱԿ խմբակցության անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ ու «պատգամավորականով» սխալ հանել խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանին՝ իր նշանակումը էթիկայի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում համարելով «ապօրինի և անընդունելի»:

«Աբրահամյանի ստորագրած կարգադրության մասին տեղեկացել եմ մամուլից և իմ նշանակումը Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ` համարում եմ ապօրինի և անընդունելի: Սույնով հայտարարում եմ, որ չեմ ստանձնի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը: Նաև մտադիր եմ ակտիվ մասնակցություն ունենալ էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին, որպես առաջնահերթություն ունենալով իրենց օրենքից վեր դասող օլիգարխ-պատգամավորների վարքուբարքի հարցերը սույն հանձնաժողովի շրջանակներում քննության առնելու օրենսդրական արգելքները վերացնելը, բացերը լրացնելը»,-հավաստիացնում է Նիկոլ Փաշինյանը:

Հետաքրքիր է, եթե Հովիկ Աբրահամյանը խախտեր «ԱԺ կանոնակարգ» օրենքի այսինչ հոդվածի այնինչ ենթակետն ու Նիկոլ Փաշինյանին նշանակեր նույն հանձնաժողովի նախագահ, իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանին՝ փոխնախագահ (խոսնակը նրան է «բաշխել» հանձնաժողովը), Նիկոլն այդ կարգադրությունն է՞լ էր ապօրինի ու անընդունելի համարելու:

Խաշած բակլայի ծիծաղը շարժող հարց է, չէ՞:

Համաձայն եմ:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4950

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ