Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Հովիկ Աբրահամյանը ձեռնպահ է

Հովիկ Աբրահամյանը ձեռնպահ է
20.05.2013 | 17:25

ԱԺ Մարտի 1-ի դեպքերը հետաքննող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման ՀԱԿ օրենսդրական նախաձեռնությանը ԱԺ-ում ձեռնպահ էր քվեարկել երկու պատգամավոր: Լրագրողներից մեկը պարզել էր, որ ձեռնպահ քվեարկածներից մեկն էլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է: Այս դիտարկումը լրագրողը ներկայացրեց Գագիկ Ջհանգիրյանին՝ վերջինիս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Գագիկ Ջհանգիրյանը տեղյակ չէր, թե ինչպես է քվեարկել ԱԺ նախագահը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ