ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակացություններին՝ ասելով. «Այդ հանդիպումները թթվածնի զուր վատնում են: Այս հարցում Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնության համար պարզապես տեղ չկա: Ես չգիտեմ, թե ինչ կձեռնարկի Թրամփը, բայց չեմ կարծում, թե այդ բանակցություններից որևէ արդյունք կստացվի՝ լինեն դրանք Օմանում, Թուրքիայում, թե Լուսնի վրա»:               
 

ՌԴ-ն որբ երեխաներ որդեգրած ընտանիքներին բնակարաններ կնվիրի

ՌԴ-ն որբ երեխաներ որդեգրած ընտանիքներին բնակարաններ կնվիրի
20.01.2014 | 14:08

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կառավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այն ընտանիքները, որոնք մեծացնում և դաստիարակում են հինգ կամ ավելի որդեգրած երեխաների, որպես խրախուսանք կպարգևատրվեն բնակարաններով: Նրա կարծիքով, նման քայլը թույլ կտա ոչ միայն աջակցել որբերին, այլև խթան կհանդիսանա երկրում որդեգրման գործընթացին: Քաղաքապետը նաև նշել է, որ որդեգրած երեխաներից առնվազն երեքը պետք է լինեն անչափահաս կամ հաշմանդամ: Ընտանեկան այսպիսի պայմաններում ապրող ընտանիքները կստանան անվճար բնակարաններ:

Բնակարանները կապահովվի «Մոսկովյան սոցիալական երաշխիք» պայմանագրով` անհատույց օգտագործման համար: Տասը տարի անընդմեջ այդ բնակելի տարածության մեջ բնակվելուց հետո բազմազավակ ընտանիքները հնարավորություն կունենան սեփականշնորհել բնակարանը` սոցիալական պայմանագրի շնորհիվ: Բնականաբար, անվճար բնակարանների երջանիկ սեփականատեր դառնալու հնարավորություն ունեն ոչ բոլոր ընտանիքները: Թեկնածուները կստուգվեն քաղաքի միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որը զբաղվում է որբերի և առանց ծնողական խնամքի երեխաների բնակարանային հարցերով: Բացի այդ, նրանց հետ կզրուցի նաև հոգեբանը:

Ենթադրվում է, որ ընթացիկ տարում քաղաքային իշխանությունները որդեգրողներին կտրամադրեն 20 բնակարան: Այժմ այդ ծրագիրը փորձարկվում է:

Եթե ամեն ինչ այնպես գնա, ինչպես պլանավորել են կազմակերպիչները, նվիրաբերվող բնակարնների թիվը կավելանա: Հարկ է նշել, որ Մոսկվայում, ներկա դրությամբ, որբ երեխաների շուրջ 80 տոկոսը տեղավորված է խնամատար ընտանիքներում: Նրանցից 3 հազար 735-ը դաստիարակվում է մանկատներում: Ընդհանուր առմամբ, քաղաքում հաշվառված են ավելի քան 19 հազար առանց ծնողական խնամքի որբ երեխաներ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ