Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Երբ հասցեատերն ավելի կարևոր է, քան հարցն ինքնին

Երբ հասցեատերն ավելի կարևոր է, քան հարցն ինքնին
21.10.2014 | 16:32

«Ի՞նչ եք արել այս երկրի համար»,- ոչիշխանական պատգամավորներին ասել է ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ նիստի ընթացքում պատգամավորների միջև տեղի ունեցած լեզվակռվի ժամանակ: Նկատենք, որ հարցն ավելի արդյունավետ կլիներ, եթե ՀՀԿ-ական պատգամավորն այն ուղղեր նաև իր կուսակիցներին և առհասարակ բոլոր խորհրդարանականներին: Հատկապես նրանց, ովքեր հաճախ են բացակայում նիստերից, ովքեր իրենց պատգամավորական գործունեությունն արդարացրել են միայն կոճակ սեղմելով, ովքեր որևէ անգամ սեփական նախաձեռնությամբ հանդես չեն եկել, ովքեր ԱԺ մանդատի տակ սեփական բիզնեսն են թաքցնում, ոմանք էլ այն հաջողությամբ ապահովագրում նույն մանդատով:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 22829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ