ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

«Երկուսը` մեկում» ձևաչափը «կքանդվի»

«Երկուսը` մեկում» ձևաչափը «կքանդվի»
07.11.2014 | 00:41

Այնքան ժամանակ, քանի դեռ Արմեն Գևորգյանը «երկուսը` մեկում» ձևաչափով համատեղում էր տարածքային կառավարման նախարարի և փոխվարչապետի պաշտոնները, իշխանական բուրգի վերին հարկաբաժնում նստածների մտքով չէր անցնում վերցնել ու տարանջատել գործադիր իշխանության այս երկու առանցքային կառույցները: Այսօր, ինչպես երևում է, խաղի կանոն է փոխվել, և կառավարության միջանցքներում ակտիվորեն քննարկվում է փոխվարչապետի ու տարածքային կառավարման նախարարի կարգավիճակները որպես երկու առանձին պաշտոն ամրագրելու հարցը: Իսկ եթե գործադիրում են բացեիբաց խոսում մի բանի մասին, ուրեմն վարչապետի աշխատասենյակից ծառայողական խողովակներով ներքին ինֆորմացիայի արտահոսք է եղել, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում պաշտոնական ձևակերպում կստանա: Շրջանառվող լուրերի համաձայն` փոխվարչապետի պաշտոնն այսուհետ կարող է ստանձնել ցանկացած ոլորտ ղեկավարող նախարար, այդ թվում` մշակույթի: Փոքր-ինչ այլ է մոտեցումը տարածքային կառավարման նախարարի ընտրության հարցում. այստեղ «մշակութային» շատ ավելի գործնական հատկանիշներն են դիտվում առաջնային, և ընտրությունն էլ կկատարվի հենց այդ հատկանիշները կարևորելով: Որպես թիվ մեկ հավակնորդ շեշտվում է կապի և տրանսպորտի նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի անունը, ով տարածքային կառավարման գործնական հմտություններ է ձեռք բերել հատկապես քաղաքապետ եղած ժամանակ: Իսկ մայրաքաղաքը, ինչպես ընդունված է ասել, երկրիդ մանրակերտն է:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3191

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ