ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակացություններին՝ ասելով. «Այդ հանդիպումները թթվածնի զուր վատնում են: Այս հարցում Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնության համար պարզապես տեղ չկա: Ես չգիտեմ, թե ինչ կձեռնարկի Թրամփը, բայց չեմ կարծում, թե այդ բանակցություններից որևէ արդյունք կստացվի՝ լինեն դրանք Օմանում, Թուրքիայում, թե Լուսնի վրա»:               
 

Գիրք՝ Կիրիլ Ռազլոգովի և Հարություն Խաչատրյանի ինքնագրերով

Գիրք՝ Կիրիլ Ռազլոգովի և Հարություն Խաչատրյանի ինքնագրերով
10.07.2018 | 01:35

«Ոսկե ծիրան»-ի անակնկալներից էր Կիրիլ Ռազլոգովի «Հարություն Խաչատրյան. հավերժ վերադարձ» գրքի շնորհանդեսը: Այն հեղինակը հասցրել է ստանալ տպարանից ուղղակի ինքնաթիռի թռիչքից առաջ, և գրքի հայտնվելը Երևանում հենց փառատոնի օրերին անսպասելի էր ինչպես հեղինակի, այնպես էլ գրքի հերոսի՝ Հարություն Խաչատրյանի համար:

Հանրահայտ կինոքննադատը բծախնդրորեն համակարգել և շարադրել է բազմաժանր նյութից կազմված այս հատորյակը, որում համապարփակ կերպով ներկայացված է թե՛ Հարություն Խաչատրյան կինոռեժիսորը, թե՛ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիրն ու անխոնջ մշակը, թե՛ լայն մտածողության տեր գեղագետը, թե՛ մարդ-անհատը՝ բոլոր դրսևորումներով:

Գիրքը բաղկացած է երեք բաժնից՝ «Խորհրդային Միություն», «Հայաստանը Արևմուտքի և Արևելքի միջև», «Հայերը երկրների և աշխարհամասերի խաչմերուկում»:

Կինոփառատոնի կազմակերպիչները կլոր սեղան-քննարկումով նշանավորեցին գրքի ծնունդը, որից առաջ գրքի հեղինակն ու հերոսը իրենց ինքնագրերով նվիրեցին գրքի օրինակներ հանդիպման մասնակիցներին:

Լուսանկարները՝ Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ