Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Աղոթարան

Աղոթարան
15.05.2020 | 00:01
Երբ մառախուղները և մեգը դաժան,
Խավարի միջով առաջ են շարժվում,
Մենք, սիրելի Հայր, կանթեղը առած,
Քեզ ենք որոնում մթնում այս դաժան:
ՈՒ լույսն արնածոր հոսում է նորեն,
Խաչիդ վրայով դեպի մեր սրտեր,
ՈՒ կենդանության ալիքը նորեն,
Լափին է տալիս մեր ոսկորներում`
Կյանքի խոստումի լույս ավետիսով:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Դիտվել է՝ 5554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ