Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի
06.12.2024 | 17:54

«Իրատես» կայքի աշխատակիցները ի խորոց սրտի վշտակցում են Գևորգ Մաչանյանին՝ սիրելի մոր՝ տիկին ՎԵՆԵՐԱ ՄԱՉԱՆՅԱՆԻ մահվան կապակցությամբ։

Լույս և օրհնություն՝ հավերժի ճամփան բռնած հանգուցյալի հոգուն, մխիթարություն և սփոփանք՝ Մաչանյան գերդաստանի հարազատներին, բարեկամներին ու մտերիմներին:

Դիտվել է՝ 5098

Մեկնաբանություններ