ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Արագորեն պետք է դուրս գալ ՄՔԴ-ից, քանի դեռ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն որոշում են ՈՒկրաինայի հարցը

Արագորեն պետք է դուրս գալ ՄՔԴ-ից, քանի դեռ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն որոշում են ՈՒկրաինայի հարցը
20.03.2025 | 18:33

2023-ին, երբ ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի հակասահմանադրական ստատուտը (առկա է անբողոքարկելի ՍԴ որոշում), պատճառաբանվում էր, թե բացառապես Ադրբեջանի ղեկավարի ու բացառապես Ադրբեջանի մյուս ռազմական հանցագործների դեմ միջազգային իրավական պայքարի համար է ՀՀ-ն միանում Հռոմի միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ), մինչդեռ Հռոմի ստատուտի վավերացումը հերթական սեպը խրեց ՀՀ-ՌԴ` առանց այն էլ խարխլված հարաբերություններում:

2025-ին արդեն պաշտոնապես ՀՀ-ն հայտարարել է, որ հրաժարվելու է Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում հարուցված հայցերից.

դե, այլ բան ակնկալելը մանկամտություն էր, բայց ինչևէ, ստացվում է, որ, ըստ իշխանությունների, այլևս չկա նաև Միջազգային քրեական դատարանի կարիքը, քանի որ բոլոր հայցերը հետ են կանչելու, ուստի տրամաբանորեն պետք է դուրս գալ նաև ՄՔԴ-ից` ստատուտի հոդված 127-րդ հոդվածով սահմանված կարգով:

Ընդ որում` Հռոմի ստատուտը անընդունելի է ոչ միայն ՌԴ-ի համար, այլև ԱՄՆ-ի համար. ավելին` Թրամփի կառավարությունը դեռ 2020-ին սանկցիաներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի դատախազ Բենսուդայի և գլխավոր դատախազ Մոչոչոկոյի նկատմամբ:

Արագորեն պետք է դուրս գալ ՄՔԴ-ից, քանի դեռ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն որոշում են ՈՒկրաինայի հարցը, ՄՔԴ-ից դուրս գալն էլ տևում է մեկ տարի, հակառակ դեպքում, ՈՒկրաինայի հարցերը լուծելուց հետո երկու գերտերությունները գալու են Հարավային Կովկաս ու Հայկական լեռնաշխարհ` տեսնելու, թե այդ ո՞ր մի «ինքնիշխանն է», որ գերտերությունների համար անընդունելի գործեր է անում:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 9736

Մեկնաբանություններ