Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

Հաջորդ քայլերն արդեն պարզ են

Հաջորդ քայլերն արդեն պարզ են
18.10.2025 | 12:24

Օկուպացիոն ռեժիմը սկսել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակման կարևորագույն արարի՝ Վեհափառ Հայրապետի կալանավորման տեղեկատվական նախապատրաստությունը։ Իրենց պատկանող կայքերից մեկում հրապարակել են իբր 2023 թվականին կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրություն Սրբազաններից մեկի և ոմն աբեղայի միջև, որում այդ աբեղան մեղադրում է Վեհափառ Հայրապետին՝ ինչ-որ միտինգի մասնակցել «խորհուրդ տալու» համար։

Հաջորդ քայլերն արդեն պարզ են։ Հարցն այն է՝ երբ. այսօ՞ր, վա՞ղը, երկուշաբթի՞, թե՞ մի քանի օրից։

Այս ամենը հաշվի առնելով՝ ցանկանում եմ կիսվել որոշ թեզիսներով։

1) Գերեվարված Վեհափառը շարունակում է մնալ Վեհափառ։ Մեր դարավոր պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ մեր Վեհափառ Հայրապետները գերեվարվել են թշնամու կողմից։ Սա՛ էլ կլինի այդ դիպվածների շարքում։

2) Վեհափառը լիիշխան է իր բացակայության շրջանում նշանակելու տեղապահ՝ Եկեղեցու բնականոն գործունեությունն ապահովելու համար։

3) Եթե Մայր Աթոռից մեզ կոչեն Սուրբ Էջմիածին, ապա պետք է պատրաստ լինենք։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2317

Մեկնաբանություններ