09.10.2018|
01:52
Ցանկացած հեղափոխություն և հետհեղափոխական շրջան որոշակի պասիվություն են ձևավորում տնտեսական դաշտում։ Այո, գործարար աշխարհը սիրում է կայունություն։ Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, ՊԵԿ-ի նախագահն էլ հաստատեց, որ ներդրումների գործընթացը դանդաղում է, քանի որ գործարար աշխարհը սպասում է ԱԺ արտահերթ ընտրություններին։