«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Հանուն «կատարյալ խաղաղության»

Հանուն «կատարյալ խաղաղության»
31.01.2026 | 12:03

Ժողովրդական մի ասացվածք կա.

«Դե մեռնում ես` մեռի, էլ խռխռալդ որնա՞...»։

Հիմա խոսքս ուղղում եմ հայ իշխանավորներին.

- Դե, քծնում եք`քծնեք, ստորանում եք` ստորացեք, պատվազրկվում եք` պատվազրկվեք, արժանապատվություն չունեք` մի էլ ունեցեք` էլ նահատակների գերեզմաններին դերասանական սրբապիղծ խաղերը ո՞րն ա...

Ադրբեջանի պահանջին ընդառաջ, համ ուզում եք բանակ չունենալ, համ էլ փարիսեցիական երեսպաշտությաբ բանակի օր եք նշում, զոհվածների հիշատակին պսակ դնում, գերեզմանահատակին չոքում֊պռճոկվում, կոկորդիլոսի արցունք թափում` չմոռանալով` ամեն աղերսանքի հետ առերեսվել Մսրա Մելիքին, որ ի պատասխան շողոքորթության ու ստորացման գոնե էդ մի զարկը ձեզ խնայի։

Դուք հանուն «խաղաղության» ամեն ինչի ընդունակ եք, պատրաստ ամեն ինչի։

Հեռու չէ այն օրը, որ գլուխ կխոնարհեք և ծաղկեպսակ կդնեք ոչ թե Եռաբլուրում, այլ Բաքվի պանթեոնում` ի խոնարհում «Ղարաբաղի ազատագրման» ընթացքում ընկած ադրբեջանցի զինվորների հիշատակի։

Դե, բանակը բանակ է, զինվորը` զինվոր, նահատակը` նահատակ, հատկապես հաղթանակած, մանավանդ, որ պարտությունն էլ պակաս քաղցրաբեր չէ։

Քանզի դուք հենց պարտությունից եք պետություն ստեղծում։

Այ, էդ դեպքում խաղաղությունը կատարյալ կլինի։ Այնտեղ չեն լինի հայ զոհված զինվորների ծնողներ, հարազատներ, որ խեչընդոտեն ձեր խաղարար գործողությանը։

Եվ քծնանքը կատարյալ կլինի, և շողոքորթությունը, և ստորացումը, և աղերսը, և նամազավայել խնկարկումը և հատկապես այդ ամենից հյուսված «խաղաղությունը»։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Հ.Գ.

Սա գրեցի ու փոշմանեցի։

Էս մի բանը կարող ա մտքներով չէր անցել` ախր ինչու՞ միամտաբար հուշեցի։

29.01.2026թ.

Դիտվել է՝ 1809

Մեկնաբանություններ