Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում խնդիր չի լինի մեկ գիշեր լուսացնել Սուրբ Էջմիածնում

Աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում խնդիր չի լինի մեկ գիշեր լուսացնել Սուրբ Էջմիածնում
24.12.2025 | 10:40

Քանի որ, ըստ տարածված լուրերի, չմարդամեկը՝ իր հերձվածախմբով նախատեսում է հարձակում Մայր Աթոռի վրա դեկտեմբերի 28-ին, կարծում եմ, խելամիտ ու անհրաժեշտ է անել գործնական (լրիվ օրինական) մի քանի քայլ:

Նախ, տարօրինակ է, որ մինչև հիմա չի ձևավորվել Ազգային Եկեղեցու պաշտպանության հանրային խորհուրդ (շտաբ): Լավ կլինի այն արագ կազմակերպել: Քավ լիցի, Եկեղեցու պաշտպանությանը ներգրավված ուժերը ունեն նման ռեսուրսներ:

Երկրորդ՝ կոնկրետ ամսի 28-ի հետ կապված: Հաշվի առնելով հարձակվողների նենգությունը, կանխատեսելի է, որ այդ օրվա վաղ առավոտից դեպի Վաղարշապատ տանող ճանապարհները ցիլինդրակրի «գվարդիականները» կփակեն:

ՈՒստի հնարավոր տարբերակ է մեկ օր շուտ լինել Մայր Աթոռում: Մասնավորապես, դեկտեմբերի 27-ից կազմակերպել հսկում, այն հաշվարկով, որ հաջորդ օրվա առավոտից իսկ Մայր Տաճարում ու մերձակայքում գերակշռեն Եկեղեցու պաշտպանները:

Կարծում եմ՝ աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում, խնդիր չի լինի մեկ գիշեր լուսացնել Սուրբ Էջմիածնում:

Միաժամանակ, լուծելի խնդիր է, որ Եկեղեցու պաշտպանների մի մասը հյուրընկալվի էջմիածնեցի ընկերների, ծանոթների, բարեկամների մոտ, այն հաշվարկով, որ առավոտյան միանան Տաճարի մոտ հսկում իրականացնող հայերին:

Կարելի է էլի բաներ մտածել, բայց հիմնականն այն է, որ դեկտեմբերի 28-ին Եկեղեցու պաշտպանները, դեռ նախքան Պատարագի մեկնարկը, լինեն տեղում, իսկ հերձվածողների մոգոնելիք արհեստական խոչընդոտները իմաստազրկվեն:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ