Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Կատարվում են Ալիևի և Արևմուտքի հրամանները, զոհասեղանին է դրվում մեր ժողովուրդը

Կատարվում են Ալիևի և Արևմուտքի հրամանները, զոհասեղանին է դրվում մեր ժողովուրդը
08.04.2026 | 15:42

Եվ միջազգային նման իրադրության պայմաններում, երբ ամբողջ աշխարհը նավթի և գազի մատակարարումների հարցում օգնության խնդրանքով դիմելու է Ռուսաստանին, քանի որ Մերձավոր Արևելքի խոշորագույն արտահանողները ամիսներով, եթե ոչ տարիներով շարքից դուրս են գալու, երբ ողջ աշխարհը գնում է դեպի տնտեսական ճգնաժամ, Հայաստանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանությունը գնում է տրամագծորեն հակառակ ճանապարհով. խզում է կապերը Ռուսաստանի հետ և հայտնվում Ադրբեջանից կախվածության մեջ, որն ինքը կարող է Իրանի թիրախ դառնալ։

Այսինքն՝ ամեն ինչ ճիշտ հակառակն է. կատարվում են Ալիևի և Արևմուտքի հրամանները, զոհասեղանին է դրվում մեր ժողովուրդը։ Եվ այս ամենը՝ հանուն միլիոնավոր դոլարների հասնող կաշառքների՝ գրանտների ու պարգևավճարների անվան տակ։ Մեր ժողովուրդն ապրելու է ցրտի ու սովի մեջ, բայց փոխարենը գրանտակերներն ու կառավարական պաշտոնյաները քեֆ են անելու արևմտյան միլիոնների հաշվին։

Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1306

Մեկնաբանություններ