Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ԵՄ երկրները հասկանում են առաջնագծում տիրող իրական վիճակը և գիտակցում են, որ ՈՒկրաինան պարտվում է հակամարտությունում։ «Զելենսկին հաճախ է մասնակցում Եվրոպական խորհրդի նիստերին։ Երբ նրան հարցնում ենք ռազմական իրավիճակի մասին, նա պատասխանում է. «Մենք հաղթում ենք»: Իրականում բոլորս գիենք, որ պարտվում են,- ասել է Ֆիցոն։                
 

Անգործության դիմաց՝ բարձր թոշակ ու աշխատավարձ

Անգործության դիմաց՝ բարձր թոշակ ու աշխատավարձ
14.02.2026 | 13:25

Հայաստանում պատգամավորների թիվն անսահման ուռճացված է, և դա կատարված է հարկատուների հաշվին։

Անգամ միջազգային փորձի տեսանկյունից չի հիմնավորվում առնվազն 101 պատգամավոր ունենալու սահմանադրական կարգավորումը, ընդ որում, 101 պատգամավորից միշտ ավելին ենք ունեցել` բյուջեի վրա համապատասխան աննպատակ ծախսերով։

Համեմատության համար՝ բնակչությամբ անհամեմատ գերազանցող ԱՄՆ-ում երկպալատ օրենսդիրների թիվը միասին 535 է, Չինաստանում` առավելագույնը 3000` մշտապես գործող մոտ 200-հոգանոց կազմով։

3 մլն բնակչություն ունեցող պետություններում ամեն 100 հազարը թող մեկ պատգամավորի քվե տա, հատկապես, որ պատգամավորների զգալի մասը ակնհայտ ոչ օրենսդրական գործունեությամբ է զբաղված, բայց, իհարկե, հարկատուների հաշվին։

Հայաստանում 31 պատգամավորը լրիվ բավարար է օրենսդիր գործընթացն իրականացնելու համար, թե չէ, հարկատուների հաշվին կենսագրության մեջ պատգամավոր լինելը և անգործության դիմաց բարձր թոշակ ու աշխատավարձ ստանալը դարձել է շատ-շատերի, ցավոք սրտի, իրականացված, երազանքը, իհարկե` հարկատուների հաշվին։

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 3104

Մեկնաբանություններ