«Մենք պատերազմներ չենք փնտրում, մենք պատերազմներ չենք ուզում։ Սակայն եթե մեր եվրոպացի հարևանները, իրենց սխալները ճանաչելու և հասկանալու փոխարեն, պատերազմ ցանկանան՝ դա կլինի բոլորովին այլ պատերազմ և բոլորովին այլ միջոցներով»,- «Al Arabiya»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:               
 

Արհեստական բախում, որը բացառում է հաղթող՝ Երկրի ներսում, բայց երաշխավորում է համազգային շահի պարտություն

Արհեստական բախում, որը բացառում է հաղթող՝ Երկրի ներսում, բայց երաշխավորում է համազգային շահի պարտություն
19.02.2026 | 11:25

Դժվար է հանդիպել մարդու, ով կհավատա, որ Վեհափառ Տերը իբր պատրաստվում է դուրս հանել կաթողիկոսությունը և Եկեղեցու գանձերը, բարձրաստիճան մանկապիղծ եկեղեցականների մասին լուրերին և նմանաբնույթ այլ ծայրահեղ վարկաբեկիչ անմիտ հորինվածքներին: Պարզապես կան սակավաթիվ հաստիքային իբր հավատացողներ և հավատքից հեռու միամիտներ, իսկ եթե դա ունակ է փոխելու զուտ քաղաքական կտրվածքով ուժերի հարաբերակցությունը, ապա ոչ հօգուտ հակաեկեղեցական արշավ նախաձեռնած ուժերի: Վստահ եմ, որ դրանց չեն հավատում նաև ադրբեջանցի ու թուրք գործիչները, ուղղակի հրճվում են: Ցավալին այս դեպքում այլ է, մասնավորապես մտահոգողը ոչ միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, այլև Երկրի միջազգային վարկի աննախադեպ անկման, ընդհանրապես կենսունակությունը իսպառ կորցնելու ճանապարհ հարթելն է: Սա արհեստական բախում է, որը բացառում է հաղթող՝ Երկրի ներսում, բայց երաշխավորում է համազգային շահի պարտություն:

Մեկ անգամ ևս հիշենք՝ Հայ Եկեղեցին բացառիկ հզոր արտաքին ցանցի տիրապետող եզակի ինստիտուտ է, որից խելամիտ օգտվելու դեպքում, մեր արտաքին և ներքին քաղաքականության արդյունքները կբազմապատկվեին: Աստված պահապան մեր Երկրին, ժողովրդին և Հայ Եկեղեցուն:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ