ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Կլինի՞ «հայկական» տարբերակ

Կլինի՞ «հայկական» տարբերակ
21.05.2026 | 11:41

2015 թվականին Նիգերիայում պետք է նախագահ ընտրվեր: Քվեարկությունից մի քանի շաբաթ առաջ ընտրությունները չեղարկվեցին: Որպես չեղարկման պաշտոնական հիմք ներկայացվեց «Բոկո Հարամ» կազմակերպության կողմից առերևույթ հնչեցված սպառնալիքը:

2014 թվականի խորհրդարանական ընտրությունները Թաիլանդում տապալվեցին բողոքի ցույցերի պատճառով` բազմաթիվ ընտրատեղամասեր չբացվեցին, թեկնածուների գրանցումը արգելափակվեց, փաստացի լիարժեք քվեարկություն տեղի չունեցավ։ Ավելի ուշ Սահմանադրական դատարանը ընտրությունները ճանաչեց անվավեր:

Ընտրությունների չեղարկման թվով առաջատարը Հաիթին է: Այդ պետությունում ընտրությունները մինչև քվեարկության օրը տապալվել կամ պաշտոնապես չեղարկվել են բազմաթիվ անգամներ:

Հիշատակված պետությունների շարքին են դասվում նաև Ֆիջին, Մյանման, Շրի-Լանկան:

Չի բացառվում` այսպես շարունակվելու դեպքում, Հայաստանում ընտրությունները չեղարկվեն մինչև քվեարկության օրը: Փաստացի, մեզ մոտ առկա է ընտրությունների չեղարկման բոլոր` «նիգերիական», «թաիլանդական», «հաիթիական», «մյանմական», «ֆիջիական», նույնիսկ` «ցեյլոնյան» պատրվակները: Ավելին` ի տարբերություն այլ պետությունների, Հայաստանում առկա է ցանկացած քայլի ընդունակ իշխանություն:

Ընդ որում, վերջինից սպասելի է ընտրությունների չեղարկում, ինչպես մինչև քվեարկության օրը, այդպես էլ քվեարկության ամփոփումից հետո:

Այլ կերպ ասած` մեծ է հավանականությունը, որ Հայաստանում կիրառվի ընտրությունների չեղարկման «միքս» տարբերակը: Այն հետագայում պատմության մեջ կմտնի որպես «հայկական» տարբերակ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3481

Մեկնաբանություններ