Իրանի զինված ուժերը կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին պատասխանելու համար՝ ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Իրանի ժողովրդի պատասխանը կլինի վճռական և որոշիչ՝ ստիպելով օրինախախտներին զղջալ իրենց հանցավոր գործողությունների համար»,- ընդգծել է Իրանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը:               
 

Եվ այս մարդիկ մեզ պատմում են խաղաղության մասի՞ն

Եվ այս մարդիկ մեզ պատմում են խաղաղության մասի՞ն
01.03.2026 | 15:03

Եկեք հիմա խոսենք ստեղծված իրավիճակում հայկական իշխանությունների ադեկվատության մասին և փորձենք եզրակացություններ անել։

Այն, որ ներկայիս հայկական իշխանությունները պարզապես ի վիճակի չեն ապահովել երկրի անվտանգությունը՝ պայմանավորված գոնե տակտիկական մակարդակով կանխարգելիչ քայլերի պլանավորման լիակատար և տոտալ բացակայությամբ, արդեն ակնհայտ է։

ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածում են Իրանին։ Իրանն իր հերթին հարվածում է տարածաշրջանում ամերիկյան շահերի ամբողջ պարագծով։

Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է արագ տեմպերով մեծացնել իր ռազմական ներուժը, ընդ որում Ադրբեջանը տարածաշրջանում բացահայտորեն հանդիսանում է Իսրայելի պրոքսին և կարող է հանգիստ օգտվել իրանական զսպող թուլացումից՝ Հայաստանի հարավի օկուպացիայի համատեքստում։

Նույն TRIPP-ը, կամ այլ կերպ ասած` այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը» ամերիկյան փաթեթավորմամբ, չի կարող խոչընդոտ հանդիսանալ, եթե Ադրբեջանը որոշի հարվածել Հայաստանին։ Ինչը ի միջի այլոց լիովին տեղավորվում է Իսրայելի շահերի տիրույթում։ Սա իհարկե հիպոթետիկ սցենար էր, սակայն եթե դեմը չառնվի, ապա այս ամենը հիպոթետիկ տիրույթից կարող են անցնել պրակտիկ իրագործման փուլ։

Սակայն այս հավանականությունները ժխտել նշանակում է կամ աշխատել թշնամու համար, կամ լինել քաղաքական առումով ապուշ։

Տարածաշրջանում լարվածության կուտակումը համակարգային կերպով աճում է, և իրականում նույնիսկ կարևոր չէ, թե ինչպես կավարտվի Իրանի դեմ պատերազմի այս փուլը։ Լարվածությունը տարիներ շարունակ չի նվազելու։

Իսկ ի՞նչ է անում հայկական իշխանությունը։

Հայկական իշխանությունը իրեն պահում է ծայրահեղ անադեկվատ ձևով և պատմում է անհեթեթ հեքիաթներ այն մասին, թե իբր իրենք խաղաղություն են բերել Հայաստանին և հենց իրենք են խաղաղության երաշխավորները։

Լիակատար թուլամտություն և անգամ ինտելեկտուալ աշխատանքի նվազագույն նշույլի բացակայություն Հայաստանի կառավարության գործունեության մեջ՝ տարածաշրջանային լարվածության ֆոնին։

Իսկ հիմա արդեն լուրջ։

Իսկ Հայաստանի իշխանությունները ընդհանրապես տեղյա՞կ են, որ ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածում են Իրանին։

Դատելով ամեն ինչից՝ նրանք նույնիսկ չեն պատկերացնում Հայաստանի նկատմամբ սպառնալիքների ամբողջ խորությունն ու լրջությունը:

Իսկ եթե նույնիսկ պատկերացնում են, ապա նրանց համար առաջնահերթը երկրի շահերի պաշտպանությունը չէ, այլ իրենց «պաշտոնների, կաբինետների, պարգևավճարների և պադավատների» պահպանումը՝ հայ ժողովրդից։

Եվ այս մարդիկ մեզ պատմում են խաղաղության մասի՞ն։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 134

Մեկնաբանություններ