ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Գալիք հունիսի 7-ին ընդառաջ

Գալիք հունիսի 7-ին ընդառաջ
19.05.2026 | 14:49

Եղել և մնում եմ այն կարծիքին, որ ոչ մի պարագայում չպետք էր թույլ տալ, որ այս ազգակործան պատուհասն Արցախը հանձնելուց հետո մնար իշխանության և հետո էլ կազմակերպեր հերթական ընտրություններ: Վաղուց պետք է հեռացված լիներ իշխանությունից։

Ցավոք, ունենք, ինչ ունենք:

Եվ քանի որ հունիսի 7-ի «ընտրությունները» փաստորեն անխուսափելի են, ի՞նչ անել.

1. Անպայման մերժե՛ք քպ-ին։

2. Մասնակցե՛ք ընտրություններին, որ ձեր ձայնը չօգտագործեն, ինչպես ուզեն: Հիշեք մայրաքաղաքի օրինակը. 1.2 մլն բնակչություն ունեցող Երևանի քաղաքապետ է դարձել ընդամենը 75 000 ձայն հավաքած քպ-ականը՝ հենց ցածր մասնակցության պատճառով:

3. Ձայն մի տվեք այն ուժերին, որոնք անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն չունեն (4% կուսակցությունների դեպքում և 8%՝դաշինքների): Ստուգեք վերջին սոց. հարցումները և ընտրություն կատարեք հաղթահարող ուժերից մեկի օգտին: Ամենայն հավանականությամբ, այդ ուժերը չորսն են լինելու (եթե քպ-ն նոր այլանդակությունների չդիմի այս ընթացքում...), ինչը հեշտացնելու է ձեր ընտրությունը:

Եվ նորից, անկախ ամեն ինչից,

մերժե՛ք քպ-ին։

Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը:

Արսեն ՋՈՒԼԱՖԱԼԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 4383

Մեկնաբանություններ