Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Նորից վարկ

Նորից վարկ
10.10.2013 | 17:06

Տնտեսության զարգացման ծրագրի շուրջ կառավարության նիստում գործնական էր էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի և ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի զրույցի թեման, որն առնչվում էր 20 մլն դոլարին։ Եվ այսպես, Ասիական զարգացման բանկը ՓՄՁ ոլորտի զարգացման համար ՀՀ կառավարությանն է հատկացնում 20 մլն դոլարի վարկ, որը Հայաստանը մարելու է 20 տարվա ընթացքում։ Իսկ թե ինչ տոկոսադրույքներով, չասվեց։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը միայն նշեց, որ տնտեսությունը խթանելու համար պետությունը լուրջ վարկեր է վերցնում և պետք է այնպես անել, որ բիզնես համայնքը տեղյակ լինի այդ ծրագրերին, որպեսզի գործնականում այն լիարժեք աշխատի։ «Եթե գործարարներն ունեն պատրաստի ծրագրեր, ապա կարող են դիմել բանկերին, և նրանց արդեն կվարկավորեն»,- վարչապետին տեղեկացրեց Ներսես Երիցյանը։ Իր հերթին Կարինե Մինասյանը հայտարարեց. «Մենք դիմել ենք գործարարներին` տեղյակ պահելով, որ վարկավորման համար կարող են դիմել ՓՄՁ վարկավորման կազմակերպություններին»։ Նա միևնույն ժամանակ նշեց, որ արդեն 100 կին գործարար վերապատրաստում է անցել ՓՄՁ զարգացման ծրագրի շրջանակներում։ Ինչ խոսք, Հայաստանի տնտեսությունը լուրջ առողջացման անհրաժեշտություն ունի, սակայն արդյո՞ք «բուժումը» սոսկ վարկավորման մեջ է, սա արդեն այլ հարց է։ Մյուս կողմից, չմոռանանք, որ Հայաստանի արտաքին պարտքը թեև չի հասել վտանգավոր սահմանին, այնուհանդերձ, անընդհատ պարտքեր կուտակելը ևս ցանկալի երևույթ չէ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

d1R2WWI8.jpg" alt='Եվ, այնուամենայնիվ, Ռուսաստանը չես կարող անտեսել' title='Եվ, այնուամենայնիվ, Ռուսաստանը չես կարող անտեսել' width='220' height='163' />
Եվ, այնուամենայնիվ, Ռուսաստանը չես կարող անտեսել

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Պարգևավ­ճար­վածներն ու «փոխ­հա­տուց­ված­նե­րը»
Պարգևավ­ճար­վածներն ու «փոխ­հա­տուց­ված­նե­րը»