Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։               
 

Արթուր Վանեցյան. Վարչապետի հետ կարող եմ հանդիպել միայն հրաժարականի պայմանները քննարկելու համար

Արթուր Վանեցյան. Վարչապետի հետ կարող եմ հանդիպել միայն հրաժարականի պայմանները քննարկելու համար
14.12.2020 | 13:07

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը պատրաստ է երկխոսելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:


«Ազատության» հետ զրույցում նա ասել է. «Իմ և «Հայրենիք» կուսակցության անունից եմ խոսում: Եթե հանդիպման հրավեր լինի խմբակցության պատգամավորներից կամ ԱԺ նախագահից՝ կընդունեմ և նրանց հետ կխոսեմ մեր երկրի ապագայի մասին»: Հարցին՝ընդունում է, որ «Իմ քայլից» կարող է լինել վարչապետի այլ թեկնածու՝ Արթուր Վանեցյանը պատասխանեց.«Ոչ, ես նման հայտարարություն չարեցի»: Նիկոլ Փաշինյանի հետ, Վանեցյանի խոսքով, կարող է հանդիպել միայն մի հարցի շուրջ՝ նրա հրաժարականի պայմանները քննարկելու համար:

Դիտվել է՝ 8670

Մեկնաբանություններ