«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

Որքան քիչ հավելյալ արժեք ստեղծենք, այնքան ավելի շատ միջազգային վարկեր կվերցնենք՝ ավելացնելով մեր կախվածությունն արտաքին դերակատարներից

Որքան քիչ հավելյալ արժեք ստեղծենք, այնքան ավելի շատ միջազգային վարկեր կվերցնենք՝ ավելացնելով մեր կախվածությունն արտաքին դերակատարներից
17.07.2025 | 16:24

Նոր վիճակագրական տվյալները վկայում են` Հայաստանի ապաինդուստրիալիզացումը շարունակվում է։

2025 թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կտրուկ դանդաղել է՝ կազմելով տարեկան ընդամենը 5,7%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11,2%-ի փոխարեն։

Գլխավոր պատճառը արդյունաբերության ոլորտի կտրուկ անկումն է. 22%-անոց աճից այն անցել է 14,1%-անոց նվազման։

Տնտեսության կառուցվածքն առավել մտահոգիչ է:

Առաջատար դիրքում է առևտրի ոլորտը՝ 2,4 տրլն դրամ (մոտ $6.1 մլրդ) ծավալով։

Երկրորդ տեղում են ծառայությունները՝ 1,5 տրլն դրամ ($3.8 մլրդ):

Եվ միայն երրորդում՝ արդյունաբերությունը՝ 1.03 տրլն դրամ ($2.6 մլրդ): Շինարարությունը չորրորդ տեղում է՝ 165.5 մլրդ դրամ ($421 մլն) ծավալով:

Սա ոչ թե ժամանակավոր տատանում է, այլ խորքային համակարգային խեղում։ Տնտեսությունն աստիճանաբար հեռանում է իրական արտադրական հիմքից՝ չապահովելով հավելյալ արժեքի ստեղծում և կենտրոնանալով առավելապես առևտրի ու ծառայությունների վրա:

Այս միտումը նվազեցնում է երկրի դիմակայունությունն արտաքին ճնշումների ու ֆինանսական կախվածության պայմաններում։

Պարզ ասած՝ որքան քիչ հավելյալ արժեք ստեղծենք, այնքան ավելի շատ միջազգային վարկեր կվերցնենք՝ ավելացնելով մեր կախվածությունն արտաքին դերակատարներից:

«Վաշինգտոնյան կոնսենսուս» ռազմավարությունը դեռ ոչ ոք չի չեղարկել:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 15754

Մեկնաբանություններ