Նենգ և թիրախավորված քաղաքականությամբ Նիկոլը փաստացի պատերազմ է հայտարարել Գյումրուն ու Շիրակին։
Թասիբով գյումրեցին իր քվեն չտվեց Նիկոլին, և նա իր ներսի թարախը դուրս բերեց՝ սկսելով պետական միջոցներից զրկել Շիրակի ժողովրդին։
Կալանավորեց գյումրեցու քվեով ընտրված լեգիտիմ քաղաքապետին, փորձում է Նոր տարվա միջոցառումն էլ դարձնել պատժի գործիք՝ գյումրեցուն նվաստացնելու համար։
Նրա պահվածքը ցույց է տալիս, թե իբր պետական բյուջեն իր հոր տնից է բերել, ու կարող է որոշել՝ ում համար փող ծախսել, ում՝ ոչ։ Սա իշխանություն չէ, սա վրեժխնդրություն է ժողովրդի նկատմամբ։
Ես համոզված եմ՝ այս ընտրություններին Շիրակի ժողովուրդը Նիկոլին իր իսկ արածների համար կստիպի գիտակցել ում դեմ է դուրս եկել։
Եթե պատերազմ ես հայտարարել Շիրակին, եթե պատերազմ ես հայտարարել թասիբով գյումրեցուն, ապա պատրաստ եղիր՝ այս ընտրությունները քթիցդ ու պնչիցդ են բերելու։
Մանուել ՄԱՆՈՒԿՅԱՆ