Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

Փետրվարի 18-ը Արցախյան շարժման մեկնարկի օրն է

Փետրվարի 18-ը Արցախյան շարժման մեկնարկի օրն է
18.02.2026 | 11:55

Առաջին անգամ այդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցավ հանրահավաք՝ Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս գալու հրամայականով: Հաջորդիվ՝ հանրահավաքներ Հայաստանում:

Արցախյան շարժումը հայ ժողովրդի պատմության բարդ, դժվարին, ծանր, միևնույն ժամանակ ամենալուսավոր շրջափուլերից մեկն է: Այն մեզ տվել է հաղթանակ, հպարտություն, ուժ, ինքնավստահություն, թույլ է տվել դուրս գալ հարմարվողի կարգավիճակից և դառնալ հաղթանակած:

Ցավոք, երբ եկավ այդ փառահեղ հաղթանակը պահպանելու բախտորոշ պահը, պարզ դարձավ, որ ժողովրդի մի մասը պատրաստ չէ պայքարելու հանուն այդ սրբազան հողի, հանուն իր նախնիների թափած արյան, իր սրբավայրերի: Դե, իսկ իշխանության մասով էլ արդեն պարզ է, նրանք դարձան թշնամուն ծառայող և նրանց պարտադրանքներն իրագործող:

Կարճ ասեմ, քանի որ Արցախի կորուստը ինձ համար մեծ ցավ է:

Առաջիկա ընտրությունները պետք է լինեն նաև քննություն մեր ժողովրդի համար՝ արդյոք ուզու՞մ է դուրս գալ զոհի հոգեբանությունից և կարգավիճակից ու անցում կատարել դեպի նոր փոփոխություն՝ արժեքային, գաղափարական առումով, թե՞ մնալու է հարմարվողականության թմբիրի մեջ:

Հավատով եմ լցված, որ Հայ ժողովուրդը զարթնելու է, և զարթոնք ու վերածնունդ լինելու է:

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 247

Մեկնաբանություններ