«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Զգուշացում հոգևոր վտանգից

Զգուշացում հոգևոր վտանգից
05.06.2026 | 15:50

Կարդացե՛ք և զգուշացե՛ք հոգևոր վտանգից։ Քվեատուփի մոտ կատարած քայլի կամ անտարբեր լռության համար յուրաքանչյուր քրիստոնյա պատասխան է տալու Աստծո առաջ։ Եթե դու ձայն ես տալիս մի ուժի, որի ծրագրում կան Եկեղեցու նվիրապետական կարգը կազմաքանդելու, հոգևոր առաջնորդին տապալելու և այլ քայլեր, դու կամա թե ակամա քո ձեռքով լիազորում ես այդ հակաեկեղեցական արշավը։ Սուրբ Գիրքն ունի խորը հոգևոր և բարոյական պատգամներ այն մասին, որ մարդու յուրաքանչյուր քայլ, ընտրություն կամ նույնիսկ լռություն ունի իր հետևանքներն ու պատասխանատվությունը Աստծո առջև։ Երբ խնդիրը վերաբերում է քրիստոնյայի ընտրությանը և Եկեղեցու, սրբությունների, Հայրենիքի պաշտպանությանը, Աստվածաշունչը հստակեցնում է, որ չկա անպատասխանատու կամ չեզոք դիրքորոշում։

Եկեք քննենք․

1. Շատերը կարծում են, որ եթե իրենք անձամբ չեն քանդում Եկեղեցին, ապա պատասխանատվություն չեն կրում։ Սակայն, Սուրբ Գիրքը զգուշացնում է, որ նրանք, ովքեր հավանում են անիրավություն գործողներին, դառնում են նրանց հանցակից (Հռոմ․ 1:18-32)։

2. Ովքեր զորակցում կամ իշխանություն են տալիս եկեղեցու նվիրապետական կարգի դեմ ապստամբողներին, եկեղեցիները կարգալույծների կողմից զավթման հովանավորներին և այն կազմաքանդելու ծրագրավորողին, դառնում են նրանց գործողությունների կամա թե ակամա մաս ու բաժին ունեցող։

3. Ով գիտակցաբար իր ձայնն է տալիս ակնհայտ եկեղեցահալած ծրագրեր ունեցող ուժին, նա իր աջակցությունն է հայտնում նաև այդ ծրագրերի իրականացմանը։

4. Հիշենք Կորխի, Դաթանի և Աբիրոնի ապստամբությունը Մովսեսի և Ահարոնի աստվածահաստատ քահանայական նվիրապետության դեմ: Այնտեղ Աստված պատժեց ոչ միայն ապստամբության ղեկավարներին, այլև ողջ ժողովրդին, ովքեր գնացել ու կանգնել էին նրանց վրանների մոտ (Թվեր 16):

5. Աստվածաշունչը զգուշացնում է չմասնակցել խավարի անպտուղ գործերին (Եփես․ 5:11), այլապես մեղսակից ես դառնում դրանց։

6. Եթե քո Մայր Եկեղեցու դեմ արշավ է նախապատրաստվում ու դու անձնական կամ խմբային շահից դրդված քեզ չեզոք ես պահում ու անտարբերություն ցուցաբերում, դա նույնպես մեղք է։

7. Աստվածաշունչը նաև զգուշացում է․ «Ով որ գիտէ, թէ ինչ է բարին, եւ չի անում, նրա համար այդ մեղք է» (Յակ․ 4:17)։

8. Քրիստոնյան չպետք է ընտրություն կատարի միայն զգացմունքներով, անձնական համակրանքով կամ նյութական ակնկալիքով։ Նա պարտավոր է քննել ամեն ինչ (Ա Թես. 5:21), թե տվյալ ուժը ինչպես է վերաբերվում Մայր Եկեղեցու նվիրապետական կարգին, ինչ արժեքներ է պաշտպանում, արդյոք դրանք համահունչ են քրիստոնեական հավատքին։

Այսպիսով, սատարելով ակնհայտ եկեղեցատյաց ծրագրերով հանդես եկող ուժին, մարդը հոգևոր դաշտում դառնում է բաժնեկից ու կրում պատասխանատվություն Աստծո առջև։ Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է, և նրա դեմ արշավին սատարելը քրիստոնյայի համար հոգևոր դաշտում հավասարազոր է ուխտադրժության: Փրկությունը, անվտանգությունն ու բարօրությունը երկրային իշխանավորների կեղծ խոստումների մեջ փնտրելը և դրա դիմաց հոգևոր արժեքները զոհաբերելը կռապաշտություն է (Սաղմ․ 145:3, Եր․ 17:5)։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 147

Մեկնաբանություններ