Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն։ Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ասել է Türkiye թերթին՝ Ռուսաստան կատարած այցից հետո, որը տեղի է ունեցել հունիսի 16-17-ին։               
 

Փաշինյան Նիկոլը Հայաստանը «փու՞ռն է տալիս»

Փաշինյան Նիկոլը Հայաստանը «փու՞ռն է տալիս»
18.06.2026 | 21:01

Եթե ընդդիմության մասին խոսելիս, Փաշինյան Նիկոլը նկատի ունի «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայաստան դաշինք» կուսակցությունները, ապա շատ հետաքրքիր թվային պատկեր ենք ստանում:

Ուրեմն, ըստ Փաշինյան Նիկոլի, այդ երեք կուսակցություններին ձայն տված ՀՀ քաղաքացիների 70%-ն ընտրակաշառք է ստացել: Ըստ պաշտոնական տեղեկությունների, «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայաստան դաշինք» կուսակցություններին ձայն են տվել ընդհանուր 544 451 ՀՀ քաղաքացի: Այդ թվի 70%-ը կազմում է 381 116: Փաստորեն, Փաշինյան Նիկոլը 381 116 ՀՀ քաղաքացու մեղադրում է ընտրակաշառակերության մեջ:

Անցնենք առաջ: Ըստ ԿԸՀ-ի, Հայաստանում կա 2 503 976 ընտրող, այսինքն` 18 տարեկանից բարձր տարիք ունեցող ՀՀ քաղաքացի: Պարզ թվաբանական գործողությամբ ստանում ենք, որ ՀՀ-ում կոռուպցիայում ներգրավված է յուրաքանչյուր վեցերորդ քաղաքացին: Ընդ որում, Փաշինյան Նիկոլի այս հաշվարկում հաշվի չեն առնվել այլ ոլորտների կոռուպցիոներները: Խոսքը գնում է միայն ընտրակաշառակերների մասին:

Աշխարհում տարբեր կազմակերպություններ գնահատում են կոռուպցիայի ընկալվող մակարդակը՝ հիմնվելով հարցումների, փորձագետների գնահատականների և վիճակագրական տվյալների վրա։ Կոռուպցիայի ամենահայտնի ցուցանիշը կազմում է Transparency International կազմակերպությունը և այն կոչվում է Corruption Perceptions Index (CPI)։

Փաշինյան Նիկոլն առաջ անցավ բոլոր տեսակի փորձագետներից և որոշակի թիվ հնչեցրեց, այն է` ՀՀ չափահաս քաղաքացիների առնվազն 1/6-ը «թաթախված է» կոռուպցիայի մեջ:

Սա պետության ղեկավարի կողմից հնչեցրած նախադեպը չունեցող հայտարարություն է, որը ՀՀ-ն բնութագրում է որպես կոռուպցիոն շատ բարձր ռիսկեր ունեցող պետություն: Արդյո՞ք Փաշինյան Նիկոլը գիտակցում է իր հայտարարած թվերի հետևանքը: Կարծում եմ` արձագանքը չի ուշանա:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 279

Մեկնաբանություններ