Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
22.02.2013 | 00:00

Քո ձեռքը մեկնի՛ր տնանկին, որպեսզի կատարյալ լինի քեզ տրվող օրհնությունը։ Ողորմության շնորհը թող բաշխվի բոլոր ողջերին, բայց և մեռածի համար մի՛ խնայիր շնորհներդ։ Մի՛ խուսափիր լացողներից և սգա՛ սգացողների հետ։ Մի՛ հապաղիր հիվանդին տեսության գնալ, և դա շնորհ կհամարվի քեզ համար։ Քո բոլոր գործերի մեջ հիշի՛ր վախճանդ, և չես մեղանչի երբեք։

Սիրաքի իմաստությունը 7. 36-40

Դիտվել է՝ 2856

Մեկնաբանություններ