ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.12.2020 | 00:04

Տուր Քեզ մոտենալ՝ բալասանվելու,
սերնդի ցավը քեզ փոխանցելու.
Օ՜ երկնավոր Հայր, ցավի ստինքից
արցունք ենք ջամբում.
Օգնության հասիր,
Ցողիր, պարուրիր երկնային լույսով:
Տարրալուծելով դեպ Քեզ
գնացող կայմերը հոգու`
Անալիք ու մեղմ առագաստներով.
Մեզ Տուն հասցրու… Մեզ Տուն հասցրու,
Ամոքիր մեզ, Տեր… տկա՜ր ենք այնպես….


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 100978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

"hyO鐞氼亜鍠/1587409607">Պարգևավ­ճար­վածներն ու «փոխ­հա­տուց­ված­նե­րը»