Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կլինեն երկուշաբթի կայանալիք Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարության գլխավոր հյուրերը։ Այցի հիմնական նպատակը, սակայն, Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունների առաջմղումն է: Սա տեղի է ունենում Եվրոպայի համար բարդ շրջանում, երբ Դոնալդ Թրամփը սպառնացել է սրել առևտրային պատերազմը եվրոպական դաշնակիցների հետ՝ Գրենլանդիային տիրանալու մտադրությանը դիմադրելու համար:               
 

ՈՒղերձ բանտախցից

ՈՒղերձ բանտախցից
13.07.2025 | 13:12

Սիրելի՛ հայրենակիցներ:

Թեպետ այսօր իմ ձայնը ձեզ չի հասնում անմիջականորեն, սակայն հոգով ու գիտակցությամբ ձեզ հետ եմ՝ ամեն պահի, ամեն ցավի ու արդար պայքարի մեջ։ Այս օրերին, երբ մեր ժողովուրդը կանգնած է իր պատմության ամենածանր ու անարդար պահերից մեկի առաջ, երբ Արցախի մեր հազարավոր որդիներ ու դուստրեր զրկված են իրենց հայրենի հողից, արժանապատիվ ապրելու հնարավորությունից, և ամեն օր ստիպված են պայքարել նույնիսկ տարրական պայմանների համար՝ ես խոնարհվում եմ ձեր դիմադրության, ձեր համառության և ձեր հավատքի առաջ։

Իմ կալանքը ոչ թե անհատական հաշվեհարդար է, այլ քաղաքական բախում մեր բոլորի արժանապատվության, մեր իրավունքների և մեր սուրբ հիշողության դեմ։ Ինձ մեղադրում են ոչ թե հանցանքի, այլ խոսքի, գաղափարի և ժողովրդի կողքին լինելու համար։ Բայց որքան էլ փորձեն լռեցնել իմ և իմ ընկերների ձայները, որքան էլ ճնշեն՝ արդարության պահանջը անխուսափելի է։ Ձեր ներկայությունը այս հրապարակում դրա վառ ապացույցն է։

Այս պայքարը սոսկ սոցիալական չէ։ Սա ազգային է, մարդասիրական է և պատմական պատասխանատվություն։ Մենք պահանջում ենք ոչ թե ողորմություն, այլ օրինական պաշտպանություն։ Մենք չենք աղերսում, մենք հիշեցնում ենք՝ մեր հողը, մեր տունը, մեր ապագան չենք լքել սեփական կամքով։ Մեզանից խլել են դրանք՝ բռնությամբ ու անարդարությամբ։ Ուստի մեր պահանջները արդար են, օրինական են և պետք է կատարվեն։

Ես կոչ եմ անում ձեզ՝ միաբան մնալ, չթուլանալ, չհանձնվել։ Ձեր ներկայությամբ դուք փոխանցում եք հստակ ուղերձ՝ մենք կանք, մենք չենք մոռանում ոչ մեր հայրենիքը, ոչ միմյանց։

Իմ ձայնը՝ թեև պատերի ներսում է, բայց իմ կամքը ազատ է, ինչպես ձեր պայքարն է։

Ձեր արդար ձայնը պիտի հնչի մինչև արդարություն։

Ես՝ այստեղից, դուք՝ հրապարակում, մենք՝ մեկ պայքար։ Մինչև հաղթանակ։

Ձեզ հետ՝

Դավիթ ԳԱԼՍՏՅԱՆ

Արցախի ԱԺ պատգամավոր

Քաղբանտարկյալ

Հուլիս 12 2025թ.

Դիտվել է՝ 3576

Մեկնաբանություններ