Երեկ խեղճ Գառնիկ Իսագուլյանը գնաց գերեզմանի դուռ և բարեհաջող հետ եկավ. «Շանթ» հեռուստաընկերությունը հրավիրել էր նրան եթեր բանավեճի մի յուրահատուկ ամերիկացու հետ, դրա անունը՝ Աբո Չապարյան, ինչ-որ գազան պարբերականի խմբագիր, չափազանց հայտնի դեմք Միացյալ Նահանգներում, ուժեղ հայրենասեր և այլն, և այլն (հղումը՝ https://www.youtube.com/watch?v=5uQ8SidUGEE):
Խոստովանեմ, որ հազվադեպ է պատահում, որ ես չեմ կարողանում հաղորդումը դիտել մինչև վերջ, եթե ժամանակ եմ ունենում: Բայց երեկվա եթերն այն դեպքն էր, որ պրն Աբո Չապարյանին լսելը կարող էր ինձ մեկ անգամ ևս կանգնեցնել ստենտավորման անհրաժեշտության առաջ: ՈՒրեմն, սույն անասունն ապացուցեց, որ Արևելյան Հայաստանի գրավումը Ռուսաստանի կայսրության կողմից հանգեցրեց Հայաստանի… հայաթափմանը (!!!):
Եվ հայերը դրանից հետո հեղեղեցին Բաքուն, Թիֆլիսը, մի խոսքով, ռուսները Արևելյան Հայաստանում հայ չթողեցին:
Հետո սույն անասունն ապացուցեց, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը հայերին պարտադրել են Լենինն ու Մուստաֆա Քեմալը (!!!)…
Այսինքն, անասուն ամերիկացին երգեց ժողվարչապետ փաշինյանի և հայ արևմտականության սրտի երգը, որտեղ չկա ոչ պատմություն, ոչ իրականություն, ոչ նամուս, ոչ բարոյականություն. կա զուտ ռուսատյացություն, Արևմուտքի քամակը լիզելու մոլուցք, այսինքն՝ տոտալ հակահայկակականություն և հայատյացություն, որը մեզ ներկայացվում է որպես ծայրահեղ հայրենասիրություն:
ՈՒրախ եմ, որ մեր ընկեր Գառնիկ Իսագուլյանն առողջ դուրս եկավ տաղավարից՝ սահմանափակվելով ճնշման տատանումներով: Մեկ ուրիշը կարող էր այլ կերպ վերջացնել…
Առողջություն մեզ բոլորիս, գիտնական ախպարներից, որոնք տեղի արևմտականներից պակաս վտանգավոր չեն, հնարավորինս Աստված մեզ հեռու պահի:
Ամեն…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ