Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջազգային կանոնների նախկին համակարգն այլևս չի գոչծում։ «Մեզ ավելի ու ավելի են հիշեցնում, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում։ Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը ստիպված են հանդուրժել այն ամենը, ինչ պարտադրվում է իրենց: Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք»,- ասել է Քարնին։                
 

Մխի­թա­ր­յա­նի ա­կում­բա­յին 150-րդ գո­լը

Մխի­թա­ր­յա­նի ա­կում­բա­յին 150-րդ գո­լը
15.12.2020 | 01:25

Սկու­դե­տեի տասն­մե­կե­րորդ տու­րի «Ռո­մա»-«Բո­լո­նիա» խա­ղում Հեն­րիխ Մխի­թա­րյա­նը խփել է իր հեր­թա­կան գո­լը, ո­րը վեր­ջին ութ խա­ղում նրա կող­մից մր­ցակ­ցի դար­պա­սի թվով յո­թե­րորդ գրա­վումն է դար­ձել։ Սա­կայն այս գո­լը նշա­նա­կա­լի է մեկ այլ, ա­վե­լի հատ­կան­շա­կան ա­ռու­մով։ Սա ե­ղել է մեր ֆուտ­բո­լիս­տի ա­կում­բա­յին կա­րե­րա­յի ըն­թաց­քում խփած 150-րդ գո­լը։ Այս 150 գոլն ամ­բող­ջա­ցել է հետևյալ վի­ճա­կագ­րու­թյու­նից՝ 11 գոլ հե­ղի­նա­կել է «Փյու­նի­կի» կազ­մում, 16 ան­գամ աչ­քի է ըն­կել Դո­նեց­կի «Մե­տա­լուր­գում» հան­դես գա­լիս։ Խփած գո­լերն ի­րենց շա­րու­նա­կա­կան զար­գա­ցումն են ստա­ցել Դո­նեց­կի «Շախ­տյո­րում»՝ 44, Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յում»՝ 41, «Ման­չեստր Յու­նայ­թե­դում»՝ 13, «Ար­սե­նա­լում»՝ 9։ Մխի­թա­րյա­նի կա­րիե­րա­յի ա­ռայժմ վեր­ջին թի­մը ի­տա­լա­կան «Ռո­ման» է, ո­րի կազ­մում նա 16 ան­գամ գրա­վել է մր­ցա­կից­նե­րի դար­պա­սը։
Մեր տա­ղան­դա­շատ ֆուտ­բո­լիս­տը մաս­նակ­ցել է 469 խա­ղի։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 29613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ