Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, զինվորականների առջև ելույթ ունենալով, հայտարարել է. «Մենք՝ ֆրանսիացիներս, աշխարհի հանդիսատեսը չենք և չենք սահմանափակվի տեղի ունեցողը պարզապես մեկնաբանելով: Մենք այստեղ ենք գործելու համար՝ ստանձնելու նախաձեռնությունը, պաշտպանելու մեզ, օգնելու և պաշտպանելու մեր դաշնակիցներին, երբ նրանց սպառնում են, և լինելու կայունության ու խաղաղության ուժ ամենուր, որտեղ մենք ներգրավված ենք»:               
 

Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հաշվեհամարին ՃՇՀԱՀ-ը փոխանցեց 2մլն դրամ

Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հաշվեհամարին ՃՇՀԱՀ-ը փոխանցեց 2մլն դրամ
20.03.2020 | 15:50

Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հաշվեհամարին՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), մարտի 20-ին փոխանցեց 2մլն (2000000) դրամ։
ՃՇՀԱՀ-ն իր աջակցությունն ու շնորհակալությունն է հայտնում ՀՀ առողջապահության նախարարությանը, Հայաստանի բժշկական հանրությանը ցուցաբերած պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի համար։


ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյան

Դիտվել է՝ 13744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ