CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Մենք՝ անկախականներս, հայտարարում ենք

Մենք՝ անկախականներս, հայտարարում ենք
12.01.2026 | 12:41

Մեր դիրքորոշումը Հայաստանի տարածքում «հիբրիդային» պատերազմի վերաբերյալ հետեւյալն է:

Մենք ինքնիշխան երկիր ենք, և երբ մենք իշխանության գանք, ի տարբերություն ներկա ստորաքարշ իշխանությունների և նրան սատարող հինգերորդ շարասյանը, մենք ոչ մեկին թույլ չենք տա Հայաստանում վարել հիբրիդային պատերազմ, լինի դա Ռուսաստանը, Արևմուտքը, աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային որևէ այլ ուժ:

Հայաստանը ազդեցության գոտիների համար տաք թե սառը պատերազմի կռվադաշտ կամ փորձադաշտ չի:

Մեր քաղաքականությունը և մեր ինքնիշխանությունը ունենալու է հետևյալ բովանդակությունը. զբաղվեք ձեր աշխարհաքաղաքական կռիվներով որտեղ ուզում եք, բայց Հայաստանում կռվել մենք ոչ մեկին թույլ չենք տա:

Հայաստան կարող եք գալ ներդրումներով, տնտեսական նախագծերով, անվտանգության բնագավառում դաշնակցային առաջարկներով: Հայաստանը կարող է դառնալ տրանզիտային հանգույց բոլոր ուղղություններով և բոլորի համար, իրական կամուրջ տարբեր աշխարհաքաղաքական համակարգերի միջև համագործակցության համար:

Դա մեր նախընտրական ծրագրի գլխավոր դրույթներից է` մեր առաջարկած «Երկիր-Կամուրջ» հայեցակարգը:

Մենք պայքարելու ենք բոլորի դեմ, ով Հայաստան է բերում մեծ տերությունների միջև «պրոքսի» պատերազմ, զինվորագրվում որպես այս կամ այն բլոկի շահերի համար Հայաստանը զոհաբերելու պատրաստ լակեյ:

Մենք ենք նվաճել Հայասատանի անկախությունը և մենք էլ թույլ չենք տա, որ Հայաստանը կորցնի այդ անկախությունը, դառնալով ինչ որ բլոկի սատելիտ:

Կեցցե Հայաստանի հավերժ անկախությունն ու ինքնիշխանությունը:

Լևոն Զուրաբյան

Դիտվել է՝ 5339

Մեկնաբանություններ