ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Էդմոն Մարուքյան. ՀՀ կառավարությունը միջազգային հանրությունից հումանիտար օգնություն հավաքագրելու առաջարկ չի արել

Էդմոն Մարուքյան. ՀՀ կառավարությունը միջազգային հանրությունից հումանիտար օգնություն հավաքագրելու առաջարկ չի արել
29.01.2021 | 13:12

ԼՀԿ-ն դոնորների միջազգային համաժողով հրավիրելու և հումանիտար օգնություն հավաքագրել ուղղությամբ կառավարությունը քայլ չի ձեռնարկել, ֆեյսբուքյան էջում նշել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ավելացնելով, որ ՌԴ նախագահն է միջազգային հանրությանը կոչ անում հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին:

«Անցել է 2 ամսից ավելի, ինչ ԼՀԿ-ն հրապարակել է ճգնաժամից դուրս գալու ճանապարհային քարտեզը, որով, ի թիվս այլնի, առաջարկվում էր դոնորների միջազգային համաժողով հրավիրել եւ հավաքագրել հումանիտար օգնություն։ Այս ուղղությամբ կառավարությունն այս ընթացքում որեւէ քայլ չի ձեռնարկել, որեւէ արդյունք չի գրանցել։ Եվ այժմ տեղեկանում ենք, որ ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինն է Դավոսի տնտեսական համաժողովում միջազգային հանրությանը կոչ անում հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին», - գրել է պատգամավորը:

Դիտվել է՝ 8707

Մեկնաբանություններ