2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով՝ տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը: «Բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին խնդրում և կոչ ենք անում մինչև 2026 թ․ մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմումներ՝ առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։               
 

«Արևային պաթոսը»՝ առանց համակարգային հաշվարկի

«Արևային պաթոսը»՝ առանց համակարգային հաշվարկի
15.05.2025 | 10:28

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց «Մասրիկ-1» արդյունաբերական արևային էլեկտրակայանի շահագործման թույլտվության մասին։ 55 ՄՎտ հզորությամբ այս կայանը միանում է արդեն գործող 72 կայաններին: Կառուցման փուլում է ևս 47-ը։ Եթե բոլոր նախագծերն ավարտվեն, Հայաստանում կգործի 119 արևային կայան՝ շուրջ 557 ՄՎտ դրվածքային հզորությամբ։

Թվաբանական աճը, սակայն, ինքնին համակարգային որակ չի ապահովում։ Ավելին՝ այս տեմպով արևային հզորությունների ընդլայնումը տեղի է ունենում առանց էներգետիկ ենթահամակարգերի սինխրոնիզացման, ստեղծելով ոչ թե կայունություն, այլ՝ ռիսկեր։

Պատահական չէ, որ Իսպանիայում վերջերս տեղի ունեցած խոշոր բլեքաութը ուղղակիորեն պայմանավորված է հենց նմանատիպ անհամակարգ ինտեգրման հետ։ Մոտ 2.2 ԳՎտ արևային հզորություն անսպասելիորեն դուրս է եկել ցանցից՝ ընդամենը վայրկյանների ընթացքում խաթարելով ամբողջ Պիրենեյան էներգահամակարգի աշխատանքը։ Նախնական վերլուծությունները մատնանշում են հենց արևային կայանների անհավասարակշիռ ինտեգրման խնդիրը։

Հայաստանն այս պահին շարժվում է նույն տրամաբանությամբ։ Չկա էլեկտրաէներգիայի պահեստավորման ռազմավարություն, իսկ ավանդական հզորությունների հետ սինխրոնիզացումը գրեթե բացակայում է։ Վերջին տարիներին շարունակ խոսվում է արևային հզորությունների գերհագեցվածության մասին, սակայն լիցենզավորումը շարունակվում է նույն ինտենսիվությամբ։

Արևային էներգետիկայի ինտենսիվ զարգացումն ինքնին խնդրահարույց չէ։ Խնդիրն այն է, երբ այն արվում է առանց տեխնիկական հաշվարկի, առանց շուկայական երկարաժամկետ ռազմավարության։ Առանց տնտեսություն-էներգետիկա կորելացման:

Այս պայմաններում «արևային պաթոսը» վերածվում է ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության» աղբյուրի։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 4795

Մեկնաբանություններ