ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Անհրաժեշտություն է լինել որևէ ուժեղ պետության կողքին՝ հանուն սեփական երկրի անվտանգության ու զարգացման

Անհրաժեշտություն է լինել որևէ ուժեղ պետության կողքին՝ հանուն սեփական երկրի անվտանգության ու զարգացման
13.01.2026 | 15:18

Մեծ քաղաքականության մեջ գործիչները և պետությունները ունենում են արտաքին աշխարհի նկատմամբ որոշակի կողմնորոշում՝ ռուսամետ, ամերիկամետ, եվրոպամետ, չինամետ, թուրքամետ և այլն։ Առանց այդպիսի դիրքորոշման հնարավոր չէ քաղաքական գործընթացի մեջ լինել, որովհետև աշխարհը մշտապես եղել է և կա փոխկախվածության սկզբունքների վրա։

Մանավանդ մեր ժամանակներում, երբ գերտերությունները կատաղի մրցակցության մեջ են ու այդ ճանապարհին հոշոտում են փոքրերին, ուղղակի անհրաժեշտություն է լինել որևէ ուժեղ պետության կողքին՝ հանուն սեփական երկրի անվտանգության և զարգացման։

Նույնիսկ Իսրայելն ու Իրանն են իրենց համար ընտրել այդ «մետությունը»: Մեկը ամերիկամետ է, մյուսը' ռուսամետ։

Այդ ամենը, սակայն, իմաստ ու նշանակություն ունի, եթե օգտագործվում է հանուն քո երկրի շահերի։

Այսինքն, ռուսամետությունը կամ ամերիկամետությունը գնահատվում է նրանով, թե ինչքանով է դա օգտակար հայամետությանն ու հայաստանամետությանը։ Դրական կողմերը զարգացվում են, իսկ բացասականը մատնանշվում ու լուծվում է։ Դա է բարեկամության և համագործակցության հիմքը։ Չի կարելի չտեսնելու տալ կամ արդարացնել բարեկամ երկրի սխալները։

Բոլորը շատ լավ գիտեն, որ ես ռուսամետ գործիչ եմ, որ արտաքին քաղաքական կողմնորոշման առումով գերադասում եմ քաղաքակրթական և տնտեսական ընդհանրություններ ունեցող Ռուսաստանի հետ աշխատանքը, քան՝ հեռավոր ու օտար Եվրոպան կամ Ամերիկան։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ Ռուսաստանի թույլ տված սխալների վրա պիտի աչք փակվի։

Դաշնակցային հարաբերությունները արդյունավետ են, եթե խնդիրների մասին խոսում են լուծման համար և բարեկամ ունենալու համար լինում են բարեկամ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ