Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

Ինքը խաղում է առանց կանոնների, իսկ ընդդիմադիր դաշտը և Եկեղեցին կռիվ են տալիս կանոններով

Ինքը խաղում է առանց կանոնների, իսկ ընդդիմադիր դաշտը և Եկեղեցին կռիվ են տալիս կանոններով
05.02.2026 | 12:43

2025-ի նոյեմբերից արդեն հրապարակային ձևով զգուշացնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների ժամանակ կիրառելու է նաև սահմանադրական հանրաքվե՝ փաստացի վա-բանկի գնալով, հետևաբար ընդդիմադիր դաշտով պիտի պլանավորենք համարժեք գործողություններ։

Մեջբերում եմ իմ նախորդիվ արված հայտարարությունը․

28 Նոյեմբեր, 2025 թ.

Քաղաքական տարբեր ուժերի հետ քննարկումների ժամանակ բազմիցս կարծիք եմ արտահայտել, որ Նիկոլ Փաշինյանը 2026-ի ընտրություններին գնալու է վա-բանկի և երկու ճակատով ընտրության ճանապարհով։

Այսինքն։

Եկող տարվա հունիսին մեծ հավանականությամբ կլինի խորհրդարանական ընտրություն և միաժամանակ սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ կներկայացվի Նիկոլի և Իլհամի համատեղ հեղինակած նոր սահմանադրությունը' առանց անկախության հռչակագրի և առանց հայրենիքի։

Պարզ է, որ ժողովրդի մեծամասնությունը չի գնա այդպիսի սահմանադրության օգտին քվեարկելու ճանապարհով, որովհետև ի տարբերություն սովորական ընտրության, որի ժամանակ չկա մասնակիցների նվազագույն շեմ, հանրաքվեի դեպքում կարևոր է ոչ միայն մասնակցության, այլև կողմ քվեարկածների նվազագույն թիվը։

Ինչո՞ւ է Նիկոլը գնում վա-բանկ։

Հասկանալով, որ ինքը ունի ռեկորդային ցածր վարկանիշ' Նիկոլը փորձում է իր գործած բոլոր հանցանքները փաթաթել ժողովրդի վզին ու նրան կարգել մեղավոր։ Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր սահմանադրությանը, Ադրբեջանը մի թեթև կկրակի սահմանին։ Երկրում խուճապ կտարածվի, Նիկոլը ռազմական դրություն կհայտարարի ու կասի, թե հայ ժողովրդի մեղքով է Ալիևը բարկացել։

Հիշում ենք, որ 2024-ի աշնանը ԱԺ -ում ընդունված օրենսդրական փոփոխություններով ռազմական դրության ժամանակ կասեցվում կամ չեղարկվում են ընտրության արդյունքները։ Այսինքն' եթե 2026-ին Նիկոլը չստանա անհրաժեշտ թվով ձայներ (չի ստանա), Ալիևի հետ կկազմակերպի փոքրիկ տեղային սահմանային բախում, որպեսզի օգտվի առիթից ու չեղարկի ընտրության արդյունքները։

Այս պայմաններում Նիկոլը կմնա երկրի ղեկին այնքան ժամանակ, մինչև փակի ընդդիմադիր ազգային կուսակցությունները, բանտերը լցնի ընդդիմադիր գործիչներով ու ժողովրդին ստիպի քվեարկել Ալիևի տված սահմանադրության, նաև ՔՊ վերարտադրվելու օգտին։

Ահա թե ինչու իշխանությունը շտապում է մինչև 2026-ի մարտ ամիսը ավարտել նոր սահմանադրության տեքստի մշակումը։

Սա է Նիկոլի ու Ալիևի ծրագիրը։

Իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը։

Այս թեմայով խոսել եմ շատերի հետ։ Ոմանք հեգնել են, թե Նիկոլը չի գնա այդպիսի ռիսկի։ Կարծում եմ, մեր ընդդիմադիր գործիչներից շատերը ուղղակի չեն ճանաչում Նիկոլին ու չգիտեն, որ նա հաջողության հասնում է հենց ռիսկի շնորհիվ, մանավանդ որ ինքը խաղում է առանց կանոնների, իսկ ընդդիմադիր դաշտը և եկեղեցին կռիվ են տալիս կանոններով։

Բայց երբ դու անկանոն մարտում կռվում ես կանոններով, պարտությունը անխուսափելի է։

Ես ունեմ պլան Բ, Գ, Դ և բազում այլ տառերով։ Բայց դե ես կուսակցական չեմ և ազդեցություն չունեմ ընդդիմադիր ուժերի վրա։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 127

Մեկնաբանություններ