«Մենք պատերազմներ չենք փնտրում, մենք պատերազմներ չենք ուզում։ Սակայն եթե մեր եվրոպացի հարևանները, իրենց սխալները ճանաչելու և հասկանալու փոխարեն, պատերազմ ցանկանան՝ դա կլինի բոլորովին այլ պատերազմ և բոլորովին այլ միջոցներով»,- «Al Arabiya»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:               
 

Չկա խաղաղություն, բայց մրցանակների բաշխում է տեղի ունենում

Չկա խաղաղություն, բայց մրցանակների բաշխում է տեղի ունենում
05.02.2026 | 13:45

Ցավոք, անհավատալի է:

Անհավատալի է, որ չկա խաղաղություն, բայց մրցանակների բաշխում է տեղի ունենում:

Անհավատալին, իհարկե, այն չէ, թե ինչ մրցանակ կամ կոչում կշնորհեն, այլ այն, որ պատերազմի պարտությունից, Արցախի հանձնումից , Արցախի լիակատար հայաթափումից ու կորստից, Հայաստանի ինքնիշխան տարածքները օկուպացնելուց, Մայր Աթոռի, Վեհափառ Հայրապետի, Սրբազան Հայրերի դեմ իրականացվող հակաեկեղեցական արշավից հետո նիկոլը դեռ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը և դեռ հավակնում է առաջիկա ընտրություններում հաղթել ու շարունակել իր սև գործը:

Այս սա է անհավատալին, թե չէ՝ գործը արել է, պետք է պարգևատրվի տերերի կողմից՝ Շառլ Միշելի քավորությամբ:

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 1966

Մեկնաբանություններ