Հազարավոր զոհերի պատճառ դարձածը, Արցախը հանձնածը, Հայաստանը կեղեքածը «խրոխտ» հայացքով ասում է. 2026-ի ընտրությունը ընտրություն է «1850-ականներից մինչև 2023-ի պատմական ուղեծրում մնալու» և «երջանիկ ապագայի» միջև։
Չեմ ուզում խախտել կոռեկտության սահմաններն ու ընդամենը փաստում եմ, որ սա ոչ թե գաղափարական բանավեճ է, այլ փախուստ պատասխանատվությունից։
1850-ականներից սկսված «պատմությունը» այն պատմությունն է, որի արդյունքում գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը։
Այդ «ցիկլում» է Սարդարապատը։
Այդ «ցիկլում» է անկախությունը։
Այդ «ցիկլում» է Արցախի ինքնորոշման պայքարը։
Եթե դա «սխալ ուղեծիր» է, ապա պետության գոյությունն էլ է սխալ։
Պարտությունը հայտարարել «պատմական ցիկլից դուրս գալ»՝ նշանակում է պարտությունը դարձնել քաղաքական ծրագիր։
Ազգային իրավունքներից հրաժարումը ներկայացնել որպես «խաղաղություն»՝ նշանակում է պարտությունը նորմալացնել։
Հիշողությունը վերացնելը ներկայացնել որպես «զարգացում»՝ նշանակում է ինքնիշխանությունը փոխարինել հարմարավետությամբ։
Պետությունները պատմությունից չեն փախչում։
Պետությունները կամ պաշտպանում են իրենց իրավունքները, կամ կորցնում են դրանք։
2026-ի ընտրությունը անցյալի ու ապագայի մասին չէ։
Այն վերաբերում է մի պարզ հարցի՝
պետությո՞ւն, թե՞ պարտության հետ համակերպված վարչակարգ։
Հ.Գ. նիկոլները պարտությունը կարող են բառերով զարդարել։
Բայց պարտությունը ոչ այլ ինչ է, քան պարտություն…
Մետաքսե Հակոբյան