Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Մինչև երբ են պատասխանատվությունից խուսափելու

Մինչև երբ են պատասխանատվությունից խուսափելու
12.05.2019 | 18:37

«Ամուլսարի»-ի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ այս իշխանությունը խուսափում է պատասխանատվություն ստանձնելուց։ Ընդհանրապես ոչ միայն այս, այլև շատ հարցերի դեպքում իշխանությունը չունի հստակ հայեցակարգ, դիրքորոշում նաև այն պարզ պատճառով, որ չի ցանկանում հասարակության առաջ, այսպես ասած, «վատամարդ» լինել, արժանանալ բացասական գնահատականների։ Դրա համար ընտրվել է լավագույն ձևակերպումը՝ ժողովուրդը ինչպես որոշի։


Ասվածի լավագույն օրինակը նաև այս հանքի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Իշխանությունը որպես փրկօղակ նշում է, թե չի խառնվում իրավական, այն է՝ դատական գործերին։ Սակայն անցնող մեկ տարին ապացուցեց, որ երբ պետք է լինում, լավ էլ խառնվում են։ Հիմա մի կողմից բնապահպաների և տեղի բնակչության բողոքները, մյուս կողմից այս հանքի վրա խոշոր ներդրում կատարած ընկերության իրավական պահանջները։ Այս ամենին գումարվում է նաև վատ ազդակ օտարերկրյա ներդրողներին։


Եվ այս վիճակում իշխանությունը մի կողմ է քաշվում ու անպատասխանատու վարքագիծ դրսևորում։ Անգամ դիրքորոշում հայտնելու համարձակություն չունեն, էլ ուր մնաց լուծում տալ այս խնդրին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ