ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց «Քոնկոր» բժշկական կենտրոնում բուժվող ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանին:
Շարունակվում է մարտի 27-ին բացված «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտական ցուցահանդեսը, որին այսօր այցելեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Առողջապահության նախարարությունը ներկայացնող փորձագետ Արմինե Հարությունյանը նշեց, որ վերարտադրողական առողջության և սելեկտիվ աբորտների կանխարգելման ոլորտներում անելիքներ կան։ «Հայաստանը աշխարհի այն երկրների շարքում է, ոտեղ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը բավականին լուրջ խնդիր է։
Առողջապահության Նախարարության նախաձեռնությամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ 2015 թվականի մարտի 21-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Տուբերկուլոզի արդի հիմնախնդիրները» թեմայով դասընթաց` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների իրազեկման նպատակով, որին մասնակցեց նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճի վերաբերյալ` այսօր որոշում եմ կայացրել մեկ աշխատանքային շաբաթով, մինչև ս/թ մարտի 29-ը ներառյալ, դպրոցների գարնանային արձակուրդներն երկարացնելու մասին:
ՀՀ արդարադատության նախարարությունը, տեղեկանալով Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի` Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված «Արյուն՝ ի հիշատակ» նախագծի մասին, որոշել է անմասն չմնալ և մասնակցել կամավոր արյունատվությանը:
Իրականում հայ-թուրքական էներգետիկ փոխգործակցությունն արդեն ընթանում է, ինչպես ասում են՝ «գետնի վրա»: Ու խոսքը Թուրքիայից նավթամթերքի ներկրման մասին չէ, ինչի մասին գրել էի օրերս:
Democracy & Freedom Watch-ի համաձայն՝ 2025 թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանը Վրաստանի տարածքով Թուրքիա է արտահանել 30,60 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա...