Աղաչի՛ր մեզ համար, Սրբուհի՛, քո Միածին Որդուն, նաև մեր հանգուցյալների հոգիների համար, որպեսզի ընդունի նրանց երկնքի արքայության մեջ և մաս ու բաժին հատկացնի բոլոր սրբերի հետ, աղաչում ենք, Մա՛յր Սուրբ, բարեխոսի՛ր:
Աղաչի՛ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ ների մեզ, անտեսի մեր հանցանքները և օգնական լինի` դիմադրելու հակառակորդին պատերազմի ժամանակ, աղաչում ենք, Մա՛յր Սուրբ, բարեխոսի՛ր:
Աղաչի՛ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ միաբանվի առաքյալների և մարգարեների հիմքի վրա կառուցված Իր Սուրբ Եկեղեցին, անարատ պահի այն մինչև իր երևելի գալստյան օրը, աղաչում ենք, Մա՛յր Սուրբ, բարեխոսի՛ր:
Սքանչելի Լույսի Սուրբ Մա՛յր, դու, որ հավիտենական Աստծուն որովայնումդ կրեցիր և ծնեցիր աշխարհի ցնծությունը` Աստծո Խոսքը, աղաչում ենք, Մա՛յր Սուրբ, բարեխոսի՛ր:
Աղաչի՛ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, Նրան, Ով խոնարհվեց Հայրական ծոցից և մարմին առավ ըստ մարդկային բնության, որպեսզի խաղաղություն պարգևի երկնքին և երկրին, աղաչում ենք, Մա՛յր Սուրբ, բարեխոսի՛ր:
Աղաչի՛ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ լռեն պատերազմները, դադարեն թշնամիների հարձակումները, երկրի վրա սեր և արդարություն հաստատվի, աղաչում ենք, Մա՛յր Սուրբ, բարեխոսի՛ր:
Մարդկանց պետական, հասարակական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում նրանց գործունեության համար կարևոր է ոչ միայն դրանցում նրանց գիտակ լինելն ու լրջությունը, այլ նաև մտածողության մասշտաբայնությունն ու կատեգորիան, որոնք կարող են առաջանալ միայն մասշտաբային գործերին մասնակցելով...