ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ռուսաստան-Ուրուգվայ` 1:1

Ռուսաստան-Ուրուգվայ` 1:1
26.05.2012 | 01:22

«Եվրո-2012»-ին ընդառաջ Ռուսաստանի ընտրանին Ուրուգվայի հետ ընկերական խաղը սեփական հարկի տակ ավարտեց ոչ-ոքի: Գոլերի հեղինակ են դարձել Սուարեսն ու Կերժակովը: Հաշվի առնելով ուրուգվայցիների անհամեմատ բարձր կարգը (նրանք աշխարհի վերջին առաջնության երրորդ մրցանակակիրներն են)` սա ռուս ֆուտբոլիստների անառարկելի հաջողությունն էր: Պիտի նկատել, որ Եվրոպայի այս առաջնությունից հետո հավաքականին հրաժեշտ տվող Դիկ Ադվոկատին, այնուամենայնիվ, հաջողվել է եվրոպական միջին կարգի պինդ թիմ ստեղծել` ի դեմս Ռուսաստանի ընտրանու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ